Վրաստանի խորհրդարանի մոտ առավոտից լարված իրավիճակ է (տեսանյութ)

11:59 • 09.04.25

Վրաստանի խորհրդարանի մոտ առավոտից լարված իրավիճակ է: Հավաքված ցուցարարները թույլ չեն տալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին հասնել Ապրիլի 9-ի հուշահամալիր:

Ինչպես նշում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը, իրավապահների և ցուցարարների միջև սկսվել են բախումներ։ Ռուսթավելի պողոտան փակ է։

Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: