Իրադարձային
-ից
-ը
16:35 • 07.04.25Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը. ԱԳՆԻրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը։
16:28 • 07.04.25ԱՄԷ-ում և Եգիպտոսում բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի շուրջԳազայի հատվածում պատերազմի ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Աբու Դաբիում: Շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահիանն իր գործընկեր Գեդեոն Սաարի հետ զրույցում ընդգծել է Գազայի հատվածում «հրադադարի հասնելու և պատանդներին ազատելու» ջանքերի կարևորությունը, ասվում է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ։
16:07 • 07.04.25Երևանում 3-ամյա երեխան թունավորվել է տաքսու վարորդի տված կոնֆետներիցԴեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
15:56 • 07.04.25ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդԿենտուկիի մայրաքաղաք Ֆրանկֆորտ քաղաքը հեղեղվել է: Փրկարարները փչովի նավակներով նավարկում են հեղեղված փողոցներով՝ օգնելու բնակիչներին: Էլեկտրականությունն ու գազամատակարարումը դադարեցվել է Կենտուկի գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:
15:47 • 07.04.25«Kulthome»–ը կմասնակցի Invest Armenia ցուցահանդեսին Մոսկվայում և կներկայացնի հատուկ առաջարկներ ինտերիեր և ճարտարապետական նախագծերի համարKulthome-ը միջոցառման շրջանակում կներկայացնի իր ծառայությունների ամբողջական ցանկը՝ սկսած ինտերիերի վերանորոգման A-ից Z փաթեթներից մինչև ճարտարապետական նախագծեր, ինչպես նաև հանդես կգա բացառիկ առաջարկներով, որոնք հասանելի կլինեն միայն ցուցահանդեսի այցելուների համար։
15:41 • 07.04.25Արենիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունըԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և Սաֆիլակոկկեր ցուցանիշներով, պանիր «Գաուդա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
15:22 • 07.04.25Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար. Վահագն ԽաչատուրյանՈւրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։
15:05 • 07.04.25Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ ԲաբայանԲաբայանը նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։
15:04 • 07.04.25Վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել. Նելլի Դավթյան«Կենսաչափական անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ և պարտադիր դրված պահանջ է։ Բոլոր այն պետությունները, որոնք վիզաներ են ազատականացրել ԵՄ հետ, պարտադիր կերպով հիմքում ունեցել են այս պահանջը»,- նշեց Դավթյանը։
14:59 • 07.04.25Մենք ենք «իշխանավորներին» ապացուցել՝ մեր երեխեքը ողջ են, տեսանյութ եմ ցույց տվել, իրենց սխալի պատճառով այս օրն ենք ընկել. անհետ կորածի մայրԱնդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին ծնողների հետ, նա ասաց, որ իր ոչ մի հարցի չեն կարողացել պատասխանել և որ իր բոլոր հարցերը մնացել են անպատասխան: «Մեր աչքի առաջ կանգնում, ասում էին՝ աշխատում ենք, աշխատում ենք»:
14:35 • 07.04.252026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր․ ծառայության պետԿենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու։
13:52 • 07.04.25Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներՀրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
13:47 • 07.04.25Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՀիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
13:25 • 07.04.25Ինչ-որ մեկը երգել է «Դnլյш վшրավսկшյա», «Սպեցնազը» դnւբինկայով հարվшծել է, ասել՝ պետք է երգեք «Գասպադա oֆիցերի», դատապարտյալներից մեկին առևшնգել են. իրավապաշտպանԻսկ թե որտեղ է հիմա դատապարտյալը, իրավապաշտպանը տեղեկություն չունի, նշեց՝ հրապարակում է, որ այդ տեղեկությունները հավաքվեն:
13:13 • 07.04.25Մոսկվայում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով եռակողմ խորհրդակցություններ տեղի կունենան ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի միջև«Այսօր կամ վաղը Մոսկվայում տեղի կունենա ևս մեկ եռակողմ հանդիպում, որի ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն միջուկային խնդիրների, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) 2231 բանաձևի հետ կապված տարբեր ասպեկտներ»,- ասել է դիվանագետը։
