Իրադարձային
-ից
-ը
12:54 • 07.04.25Սպասվում է կարճատև անձրևՕդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։
12:47 • 07.04.25Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն կրակnցներ, թիրախային կրակnցների մասին հաղորդվում է․ ՀՀ ՊՆՌազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։
12:30 • 07.04.25Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներԸնդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1,700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է:
12:01 • 07.04.25Կասեցվել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունըՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
11:49 • 07.04.25Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն. Վահագն ԽաչատուրյանՁեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։
11:38 • 07.04.25Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»Վարորդները ենթարկվել են սթափութայն փորձաքննության, եղել են սթափ:
11:13 • 07.04.25Ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը. Արցախի թեմԱվետման տոնը հույսի և աննկուն հավատքի տոն է։ Հրեշտակի ավետիսը՝ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. 1։28), մեզ բոլորիս է վերաբերում։ Որովհետև մենք այլևս մահվանը և անդառնալի կորստյանը չենք պատկանում, այլ պատկանում ենք Լույսի Արարչին, որ Իր Հարությամբ լուսավորել ու հավերժացրել է մեր ողջ գոյությունը։
11:04 • 07.04.25Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվելՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել. դեպքը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջեբրաիլ) տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
10:53 • 07.04.25Ձմռանը Երևանում օդի աղտոտվածության ավելացման պատճառը ջեռուցումն է. քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ)Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն էլ ասաց, որ ձմռան ամիսներին, յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը՝ պայմանավորված ջեռուցման սեզոնով:
10:47 • 07.04.25Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել, 45-ամյա տղամարդը մահացել էՏեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
10:33 • 07.04.25«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.amՀայտարարությունն անելու պահին ավիաընկերությունն ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:
10:30 • 07.04.25Թող ապրիլի 7-ը լինի հարգանքի, շնորհակալության և գնահատանքի ևս մեկ գեղեցիկ առիթ՝ ձեր բացառիկ դերակատարության համար. Նաիրի ՍարգսյանԱյսօր հատկապես կարևոր է արժևորել կնոջ առաքելությունն ընտանիքում, հասարակության մեջ և սերունդների դաստիարակության գործում։ Ձեր սերն ու նվիրվածությունը կյանք են պարգևում, ջերմություն ու բարություն սփռում։
10:28 • 07.04.25Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 հասցեում ապրիլի 9-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
09:58 • 07.04.25Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է. ՄԻՊՈրպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ. այս մասին ասված է Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան շնորհավորական ուղերձում:
09:54 • 07.04.25Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-իՎերջին տվյալներով վիրավորվել է 5,012 մարդ։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետ կորած 210 մարդու հայտնաբերելու ուղղությամբ:
