Թող ապրիլի 7-ը լինի հարգանքի, շնորհակալության և գնահատանքի ևս մեկ գեղեցիկ առիթ՝ ձեր բացառիկ դերակատարության համար. Նաիրի Սարգսյան

10:30 • 07.04.25

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ.

«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ։ 

Այսօր հատկապես կարևոր է արժևորել կնոջ առաքելությունն ընտանիքում, հասարակության մեջ և սերունդների դաստիարակության գործում։ Ձեր սերն ու նվիրվածությունը կյանք են պարգևում, ջերմություն ու բարություն սփռում։

Թող ապրիլի 7-ը լինի հարգանքի, շնորհակալության և գնահատանքի ևս մեկ գեղեցիկ առիթ՝ ձեր բացառիկ դերակատարության համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում»: