«Kulthome»–ը կմասնակցի Invest Armenia ցուցահանդեսին Մոսկվայում և կներկայացնի հատուկ առաջարկներ ինտերիեր և ճարտարապետական նախագծերի համար

15:47 • 07.04.25

Հայկական ճարտարապետական և ինտերիեր դիզայնի առաջատար ընկերություններից մեկը՝ Kulthome-ը, ապրիլի 12-ին և 13-ին կմասնակցի Invest Armenia ցուցահանդեսին, որը կկայանա Մոսկվայում՝ Ararat Park Hotel-ում։

Ցուցահանդեսը միավորում է Հայաստանի և Սփյուռքի բիզնես համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել ներդրումները, զարգացնել համագործակցությունները և բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Kulthome-ը միջոցառման շրջանակում կներկայացնի իր ծառայությունների ամբողջական ցանկը՝ սկսած ինտերիերի վերանորոգման A-ից Z փաթեթներից մինչև ճարտարապետական նախագծեր, ինչպես նաև հանդես կգա բացառիկ առաջարկներով, որոնք հասանելի կլինեն միայն ցուցահանդեսի այցելուների համար։ Հատուկ առաջարկներ կտրամադրվեն՝

- բնակարանային ինտերիեր դիզայնի ծառայությունների,

- ճարտարապետական նախագծերի,

- ինչպես նաև այն հաճախորդներին, ովքեր ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերեն բնակարաններ ցուցահանդեսում ներկայացված ընկերություններից։

Բոլոր այցելուները հնարավորություն կունենան տեղում ստանալ անհատական խորհրդատվություն, ծանոթանալ արդեն իրականացված նախագծերին և քննարկել հնարավոր համագործակցության պայմանները։

«Մեր նպատակը ոչ միայն ծառայություններ առաջարկելն է, այլև արժեքավոր կապեր ստեղծելը և ցույց տալը, թե ինչպես կարող է որակյալ դիզայնը փոխել միջավայրը և կյանքի որակը»,- նշում է Kulthome-ի հիմնադիր և տնօրեն Հովհաննես Դավթյանը։