Իրադարձային
-ից
-ը
18:17 • 03.04.25Վրաստանն Ուկրաինայի քաղաքացիների համար կրճատել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՄինչ այս առանց վիզայի Վրաստան մուտք գործած ուկրաինացի քաղաքացիների երկրում մնալու իրավունքը 3 տարի էր, այսուհետ այն կդառնա 1 տարի։
17:47 • 03.04.25Ստեփանավանում գողացել են ոստիկանությանը պատկանող տեսախցիկըՈստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 28-ին՝ ժամը 03։15-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 2 անձինք պոկել և հափշտակել են Ռումինական փողոցի 39Ա հասցեում տեղադրված, ոստիկանությանը պատկանող տեսախցիկը:
17:29 • 03.04.25Ֆրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՖրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում,
17:13 • 03.04.25Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին իրական հնարավորություն կա ՌԴ-ին ստիպել դադարեցնել կրшկը. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում կարող է իրական հնարավորություն ստեղծվել ստիպելու Ռուսաստանին համաձայնել հրադադարի։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, սա լուրջ քայլ կլիներ պատերազմի ավարտի ուղղությամբ, թեև չէր նշանակի դրա վերջնական ավարտ։
16:15 • 03.04.25Արայիկ Հարությունյանը բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացըԱրայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպման նպատակն է համագործակցության միջոցով վեր հանել ոլորտում առկա բացերը, քննարկել դրանց լուծման ճանապարհները:
16:12 • 03.04.25Հստակեցվել է կուտակային կենսաթոշակը ստանալու համար պահանջ հանդիսացող հիվանդությունների ցանկըԸստ այդմ, վերանայված ցանկով մասնավորապես, առաջարկվում է՝ հստակեցնել սրտային անբավարարության, Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններով, նորագոյացություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերը, երբ օրենքի կիրառմամբ միանվագ կվերադարձվեն կուտակային հատկացումները։
14:48 • 03.04.25Կառավարությունը խստացնում է բանակից խուսափելու պատիժներըԿառավարության հիմնավորման մեջ նշված է, որ այս խստացումները զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը նվազեցնելու նպատակ ունեն։
14:36 • 03.04.25Կոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովինՆշվել է, որ Բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի կարիքները, ապահովում են նպատակայնության ընդգրկուն ծածկույթ և տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտանցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով:
14:15 • 03.04.25Երևանում կառավարական համարանիշներով «Toyota»-ն երթևեկել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակովՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով:
14:01 • 03.04.25«Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում իրավախախտումներ են հայտնաբերվելՀայտնաբերված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
13:52 • 03.04.25Բողոքի ակցիա՝ Ինեկոբանկի մոտ. քաղաքացիները ֆիշինգի զnh են դարձելՆա հավելեց, որ շարունակելու են այնքան, որ բանկեր փակվեն: «Մենք համաձայն չենք, որ քաղաքացիները թալանվեն, բանկերի կողմից ներկայացված պահանջը ոչ իրավաչափ է, ոչ օրինական է, դրանք ճնշումներ են քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա:
12:59 • 03.04.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱպրիլի 3-ի ցերեկը , 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։
12:33 • 03.04.25Հետազոտությունները ցույց են տալիս, որ նիկոտինով էլեկտրոնային սիգարետները չեն առաջացնում EVALI թոքերի հիվանդությունԱվստրալիայի Վնասի նվազեցման ասոցիացիայի նախագահ Քոլին Մենդելսոնը պատմել է, որ ըստ վերջին բացահայտումների 2019-2020թթ. ԱՄՆ-ում թոքերի հիվանդությունների կտրուկ աճի և դրանց հետևանքով մահերի պատճառը ոչ թե նիկոտինային վեյփերն էին, այլ այդ սարքերի մեջ օգտագործողների կողմից ավելացված այլ չթույլատրված նյութերը։
12:31 • 03.04.25Արցախցիների «40+10» ծրագիրը պիտի շարունակվի, թե չէ բոլորս դրսում ենք հայտնվելու. ակցիայի մասնակիցՆրա խոսքով՝ 1988 թվականից ի վեր արցախցիները պայքարում էին ու հասան իրենց նպատակին. «Մեր ուժը մեր միասնությունն է և այդ խոսքն իրոք ուժ ունի և ես հավատում եմ, որ անպայման մի օր լավ է լինելու բոլորիս համար»,- ասաց նա:
12:26 • 03.04.25Աբովյանում 4 դիսպետչեր վիճաբանել, ապա ծեծել է ավտոբուսի 62-ամյա վարորդինԴեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
