Արցախցիների «40+10» ծրագիրը պիտի շարունակվի, թե չէ բոլորս դրսում ենք հայտնվելու. ակցիայի մասնակից

12:31 • 03.04.25

Լուծումների մենք կհասնենք միայն միասնական լինելու միջոցով, ինչպես տարիներ առաջ: Ինձ թվում է, որ դա բոլորիս պարտքն է, բոլոր արցախցիները պարտավոր են լինել այստեղ ու պայքարել մինչև վերջ։ Լրագրողների հետ զրույցում Կառավարության շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա անող Ասկերանից բռնի տեղահանված ակցիայի մասնակիցը:

«Որպես երիտասարդ արցախցի իմ պահանջը մեկն է, որ մենք հնարավորության դեպքում գնանք Արցախ: Ինձ թվում է դա մեր բոլորի երազանքն է և որը ինձ թվում է շատ շուտով կամ միգուցե մի քանի տարի հետո կիրականանա: Իսկ երկրորդ ամենամեծ պահանջը, որ արցախցիներին այդ  «40 +10»-ը շարունակվի, որովհետև ինձ թվում է, որ բոլորս շատ շուտով, եթե այդ ամենը կտրվի, կհայտնվենք դրսում: Ինձ նաև թվում է,  որ այդ խնդիրը կհաղթահարվի»-նշեց արցախցին:

Նրա խոսքով՝ 1988 թվականից ի վեր արցախցիները պայքարում էին ու հասան իրենց նպատակին.  «Մեր ուժը մեր միասնությունն է և այդ խոսքն իրոք ուժ ունի և ես հավատում եմ, որ անպայման մի օր լավ է լինելու բոլորիս համար»,- ասաց նա: