Բողոքի ակցիա՝ Ինեկոբանկի մոտ. քաղաքացիները ֆիշինգի զnh են դարձել
Տևական ժամանակ է քաղաքացիները բանկերի մոտ ակցիաներ են իրականացնում՝ ֆիշինգի զոհ դառնալու պատճառով: Այսօր քաղաքացիների խումբը Ինեկոբանկի մոտ էր ակցիա իրականացնում:
«Այս և նմանատիպ բանկերի դիմաց ակցիաներ ենք անում, այս քաղաքացիները և մենք՝ բոլորով, հայտնվելու ենք բանկերի առաջ, անցնող դարձող քաղաքացիներին, բանկում ելումուտ ունեցողներին իրազեկելու ենք մեր խնդիրների մասին և զգուշացնելու ենք քաղաքացիներին՝ զերծ մնալ նման բանկերի հետ համագործակցելուց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա հավելեց, որ շարունակելու են այնքան, որ բանկեր փակվեն: «Մենք համաձայն չենք, որ քաղաքացիները թալանվեն, բանկերի կողմից ներկայացված պահանջը ոչ իրավաչափ է, ոչ օրինական է, դրանք ճնշումներ են քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցները Factor.am-ին հայտնեցին, թե ով որքան չափով գումարի զոհ է դարձել: Խոսքը 550 հազար դրամից մինչև 10 մլն դրամի մասին է:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ կիբերհանցագործության զոհ է դարձել․
«List.am կայքով մանկասայլակ եմ ուզեցել վաճառել, հղում եմ ստացել, որ կանխավճարիս գումարը ստանամ, ընդամենը մուտք եմ գործել, արդեն 1.2 մլն դրամի վարկ են ձևակերպել առանց ինձ ծանուցում տալու: Արդեն երկու տարի է դիմել եմ տաբեր տեղեր, բայց արձագանք չեմ ստացել»,- պատմեց ակցիային մասնակցող կինը:










