Իրադարձային
-ից
-ը
12:22 • 18.03.25Ձորաղբյուր-Գառնի ճանապարհին ավտոմեքենա է այրվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
12:18 • 18.03.25Ցեմենտ-բետոնը հանում, լցնում են Երևանի գլխին, բա քաղաքապետարանն ու՞ր է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Մանուկյանը նշեց, թե կալանավորված վարչության պետ ունեին, ով ասում էր՝ եղել է Չինաստանում գործուղման, զարմացած էր մնացել, որ մի հատ փոշի դուրս չէր գալիս:
12:12 • 18.03.25Ինձ առհասարակ, երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել. Ավինյան (տեսանյութ)Ինչ վերաբերվում է, թե ոնց եմ վերադարձել, 2017թ.-ից ներկայացված իմ հայտարարագրերը բացեք և կհասկանաք, թե ինչպես եմ փոխհատուցել ԱՄՆ թռիչքի ծախսերը: Տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով, քանի որ թռիչքից 2 օր առաջ է գնումը կատարվել:
12:12 • 18.03.25Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԱյս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
11:39 • 18.03.25Փարիզի ոստիկանությունը Gaite lyrique թատրոնի շենքից վտարել է մի քանի հարյուր ներգաղթյալիՁախ կուսակցությունների ակտիվիստներն ու կողմնակիցները միջամտել են իրավապահների գործողություններին։ Եղել են բախումներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ներգաղթյալներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է:
11:24 • 18.03.25Ալիևները մեկնել են օկուպացված ԱրցախՆրանք, մասնավորապես, այցելել են օկուպացված Մարտակերտի շրջան ու խարույկ վառել Նովրուզի տոնակատարության պատվին, մասնակցել դեպի Սարսանգի ջրամբար տանող ճանապարհի բացմանը:
11:04 • 18.03.256,000 հեծանիվ է բաժանվել դպրոցներին, ուսուցիչներին չենք ստիպել հեծանիվ վարել, չնայած՝ ոչ մեկիս չէր խանգարի առողջ ապրելակերպ վարելը. Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի նաև մեկնարկում են դպրոցական բասկետբոլի լիգան: «Գիտեք, որ մենք հատկապես նորակառույց դպրոցներում մարզադահլիճներում ամբողջությամբ հագեցված պայմաններ ենք ստեղծում և մեր խնդիրն է ոչ միայն պայմաններ ստեղծել, այլ հետո նաև օգտագործել և շահագործել դրանք:
10:48 • 18.03.25«Նոայի» նոր կառուցվող մասնաշենքում կայացավ առաջին հանդիպումը Հայաստանի մեդիա ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)Պորտուգալացի մասնագետը նշեց, որ շատ երջանիկ է Հայաստանում։ Ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակազմը, ովքեր աշխատում են ակումբում, անում են ամեն ինչ թիմի հաջողության համար։
10:16 • 18.03.25Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄարտի 18-ի ցերեկը Կամչատկայի ծովածոցի ջրերում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծոցում՝ Ուստ-Կամչատսկ գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախն ընկած է ծովի հատակի 10 կմ խորության վրա:
10:11 • 18.03.25Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման հատվածում շինհրապարակի խախտումները վերացվել են. ԲԸՏՄՇինաշխատանքները տեղում դադարեցվել են, տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։
10:04 • 18.03.25ԱՄՆ-ն հրաժարվել է Ֆրանսիային վերադարձնել Ազատության արձանըՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ճեպազրույցի ժամանակ հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի արձանը Ֆրանսիային, պատասխանել է. «Միանգամայն ո՛չ: Եվ իմ խորհուրդն է այս անանուն ֆրանսիացի ցածր մակարդակի քաղաքական գործչին՝ հիշեցրեք նրանց, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է, որ ֆրանսիացիներն այժմ չեն խոսում գերմաներեն»:
09:34 • 18.03.25Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
09:30 • 18.03.25Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումների վերսկսումըԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները վերսկսվել են, ինչպես նաև երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը, ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։ Նրա տեղեկությունը հաստատել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
09:23 • 18.03.25Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածում․ հայտնում են տասնյակ զոհերի մասինՆերկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թիրախների վրա՝ քաղաքական ղեկավարության կողմից սահմանված պատերազմական նպատակներին հասնելու համար, ներառյալ մեր բոլոր պատանդների՝ կենդանի և մահացածների ազատ արձակումը
09:10 • 18.03.25Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն և «GAZ» բեռնատարը․ «Skoda»-ի վարորդը տեղում մահացել էՓրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի բեռնատարը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Skoda» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
