Ալիևները մեկնել են օկուպացված Արցախ

11:24 • 18.03.25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, մեկնել են օկուպացված Արցախ:

Նրանք, մասնավորապես, այցելել են օկուպացված Մարտակերտի շրջան ու խարույկ վառել Նովրուզի տոնակատարության պատվին, մասնակցել դեպի Սարսանգի ջրամբար տանող ճանապարհի բացմանը: