Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

10:16 • 18.03.25

Մարտի 18-ի ցերեկը Կամչատկայի ծովածոցի ջրերում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծոցում՝ Ուստ-Կամչատսկ գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախն ընկած է ծովի հատակի 10 կմ խորության վրա:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունից, Ուստ-Կամչատկա մունիցիպալ շրջանում երկրաշարժը զգացվել է մինչև երեք բալ ուժգնությամբ։