Իրադարձային
-ից
-ը
12:11 • 17.03.25ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում իր ռազմաբազայից ժամանակավորապես Հայաստան տեղափոխել 151 միավոր ռազմական տեխնիկա և սարքավորումներ. RTՄիացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից մեկից տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստան։ RT-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Չի բացառվում, որ այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։
11:47 • 17.03.25Թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել. Գոռ ԾառուկյանԵրևան հրավիրված խմբում թուրքական և՛ մերձիշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցները լուսաբանվել են հավասարապես բոլոր խոշոր մեդիահարթակներով, և հիմնական ուղերձները հասցվել են այդ երկրի հանրության ամենատարբեր շերտերին։ Ընդ որում՝ լուսաբանումը եղել է ոչ միայն թուրքերեն, այլև՝ անգլերեն (TRT World, Hürriyet Daily News)։
11:32 • 17.03.25Քարաթափում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհինՊարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ 40 խմ քար․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
11:02 • 17.03.25Ալիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
11:02 • 17.03.25Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Փաշինյանը Կառավարությանը կառաջարկի Արթուր Նահապետյանի թեկնածությունըՆախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլն անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ
10:39 • 17.03.25Միասնական տոմսային համակարգի արդյունքը՝ 17մլն 743,372 վաճառված տոմս, հասույթը՝ 2,5 մլրդ դրամՄանուկյանը տեղեկացրեց, որ փաթեթային տոմսերի վաճառքները 213,021 են, որից 61,609-ն արտոնություններով տոմսերն են, կազմում են ընդհանուր քանակի 29 տոկոսը. 61,609-ից 21 տոկոսը կազմում են անվճար տոմսերը:
10:23 • 17.03.25Աբովյան քաղաքում ձորից հայտնաբերվել է տղամարդու մարմինԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
10:18 • 17.03.25Երևանում «Mercedes»-ը բախվել է ցուցանակին ու հայտնվել ճանապարհի մեջտեղումՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
10:10 • 17.03.25111,615 մլրդ դոլար. 2024-ին գրանցվել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր զենքի համաշխարհային շրջանառության ամենաբարձր ցուցանիշը. Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնՀամեմատության համար Կենտրոնը նշել է զենքի և ռազմական տեխնիկայի համաշխարհային արտահանման ծավալը նախորդ տարիներին՝ 2021 թվականին այն կազմել է 82,942 , 2022 թվականին՝ 106,185 , 2023 թվականին՝ 96,889 միլիարդ դոլար։
09:22 • 17.03.25Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարըԱվելի վաղ Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները:
08:08 • 17.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:51 • 16.03.25Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինԶրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։
21:44 • 16.03.25ՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
21:13 • 16.03.25ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովըԵրևանում և Արտաշատում մարտի 14-18-ը անցկացվող՝ Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողովը:
20:46 • 16.03.25Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
