Իրադարձային
-ից
-ը
21:42 • 15.03.25Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ ՓաշինյանԱրդյո՞ք կա և կարող է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի և արդյունք չստանա։ Ցավոք, այդպես է։ Դա նշանակում է՝ մենք ինչ-որ բան չգիտենք։ Դրա համար միայն մի ճանապարհ կա․ կրթություն»,- մասնավորապես ասել է Փաշինյանը։
20:59 • 15.03.25Իմանալ՝ ինչպես. Փաշինյանը բանախոսություն է ներկայացրել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներումՄիջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։
20:51 • 15.03.25Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել է երեք ահաբեկիչներ, որոնք գործում էին Նեցարիմ շրջանում՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ և փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել գետնին: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:33 • 15.03.25Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող վագոն տնակում և այրվել են կենցաղային իրեր։
19:51 • 15.03.25Արարատում բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
19:33 • 15.03.25Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքներըԸնդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։
19:21 • 15.03.25Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներՊայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։
18:59 • 15.03.25Հրդեհ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
18:07 • 15.03.25Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ. AFPԴուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանք, ապա ազատ են արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։
16:52 • 15.03.25Վեհափառը ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է հայագիտական ծրագրերի արդյունավետ իրագործմանն առնչվող հարցերՀանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
16:32 • 15.03.25Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը, պատկան մարմիններից արձագանք չկա․ ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչներըԱյսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչները բողոքում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից և «Վեոլիա ջուր» ընկերությունից, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։
15:22 • 15.03.25Վրшերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnցՎրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։
15:10 • 15.03.25Հատկապես հիմա, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք, հյուրանոցում անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած Թուրքիայի քաղաքացին պետք է բոլորիցս ներողություն խնդրի. Ռուբեն ՄելիքյանՄելիքյանի համոզմամբ, հասարակական կարգն այսպես խախտել չի՛ կարելի, հակառակ դեպքում ինքն այս դեպքը կհամարի ծածկադմփոց. «Հատկապես հիմա՛ , այս վիճակում, ազգային արժանապատվությանը վերաբերվեղ հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք», -ասել է Մելիքյանը:
14:15 • 15.03.25ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասինԱհաբեկչական խմբավորման անդամի ոչնչացման մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի կոնտրոնական հրամանատարությունը՝ X-ի միկրոբլոգում տեղադրելով համապատասխան ռազմական գործողության մասին տեսանյութը:
13:29 • 15.03.25«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարելՎերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որը դատարանն ուղարկել է ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել։
