Իրադարձային

-ից
-ը
  • Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել
    19:39 • 16.03.25
    Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել
    «Այսօր, իմ առաջարկով, Ուկրաինայի նախագահը գեներալ-մայոր Անդրեյ Վիկտորովիչ Գնատովին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նա ունի ավելի քան 27 տարվա ռազմական փորձ, ղեկավարել է ծովային բրիգադը, «Վոստոկ» օպերատիվ հրամանատարությունը և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերը», - նշել է Ումերովը։
  • Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ
    18:47 • 16.03.25
    Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ
    Փրկվելուց հետո Նապա Կաստրոն, արցունքներն աչքերին, պատմել է տեղական լրատվամիջոցներին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ՝ խմելով անձրևաջուր և ուտելով միջատներ, թռչուններ և կրիա: Վերջին 15 օրը նա անցկացրել է առանց սնվելու, հաղորդում է Reuters-ը։
  • Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
    17:57 • 16.03.25
    Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
    ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ:
  • Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն ասել է, որ «փորձության շրջան» է անցնում
    17:17 • 16.03.25
    Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն ասել է, որ «փորձության շրջան» է անցնում
    «Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», - ասել է պոնտիֆիկոսը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին: «Հռոմի պապը սիրում է ձեզ և անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը», - նշել է հովվապետը:
  • Սպիտակ տունը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի ֆինանսավորման կրճատման պատճառը
    16:54 • 16.03.25
    Սպիտակ տունը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի ֆինանսավորման կրճատման պատճառը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման պատճառ է նշել «արմատական ​​քարոզչության» տարածումը: Սպիտակ տան փոխանցմամբ՝  նախագահի ստորագրած գործադիր հրամանագիրը «կապահովի, որ ամերիկացի հարկատուներն այլևս չվճարեն արմատական ​​քարոզչության տարածման համար»: