Իրադարձային
-ից
-ը
15:21 • 04.03.25Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանցՊաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով:
15:09 • 04.03.25Գյումրու ՏԻՄ ընտրություններին կլինենք մեր Սարիկի կողքին` հենց ավագանու ցուցակում. Նազելի Բաղդասարյան«Որպեսզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին լինենք մեր Սարիկի կողքին հենց ավագանու ցուցակում: Մեր քաղաքական թիմը մեր Սարիկի կողքին է, կհանդիպենք, նախընտրական քարոզարշավին, թեժ է լինելու»-հավելել է Բաղդասարյանը:
14:12 • 04.03.25Ռուսական ընկերությունը վճարել է ադրբեջանական օդանավի կործանման ապահովագրական փոխհատուցումըՌուսական АльфаСтрахование ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ վճարել է ավիացիոն ապահովագրական փոխհատուցումը՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 օդանավի կործանման հետ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիոն-տիեզերական ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:
13:58 • 04.03.25Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 քաղաքացու վերաբերյալ. Զարեհ ՍինանյանԱյդ հարցով այլ կառույցներ են զբաղվում, արտաքսված քաղաքացիներն էլ չեն կարող սփյուռքի մաս համարվել, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի:
13:45 • 04.03.25Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած․ մանրամասնում է գլխավոր հանձնակատարըՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։
13:38 • 04.03.25Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով (տեսանյութ)Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը փետրվարի 24-ին մասնակցել է «Տեսլականից իրավական կարգավորումներ․ ինչպես են ԱՄԷ-ը ձևավորում Web3-ի ապագան» թեմայով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվային տնտեսության վրա օրենսդրական կարգավորումների ներգործությանը և կայուն աճի ապահովմանը։
13:09 • 04.03.25Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
12:54 • 04.03.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանովՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
12:44 • 04.03.25Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին. Զարեհ ՍինանյանԱրագած լեռը սիրելն էլ վատ գաղափար չէ։ Շատ լավ գաղափար է, պատմական լեռ է, որը, բարեբախտաբար, գտնվում է ՀՀ տարածքում։
12:17 • 04.03.25ՌԴ-ն անժամկետ արգելել Է Ճապոնիայի ԱԳ նախարարի մուտքը երկիրԲացի այդ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արգելվել է Ուկրաինայում Ճապոնիայի գործող և նախկին (2021-2024 թթ.) դեսպանների, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ավագ փոխնախագահի, ինչպես նաև ճապոնական որոշ ընկերությունների ղեկավարների մուտքը ՌԴ:
12:07 • 04.03.25Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, նախնական պայմանավորվածությամբ, կլինի հունիսի 5-6-ին«Իրենց առաջարկած օրերին ես այստեղ չէի լինելու. Ղախաստան պաշտոնական հրավեր ունեմ հունիսի 15-16-ին»,- նշել է Սիմոնյանը:
12:03 • 04.03.25Երազում եմ, որ տղերքը Բաքվից հետ գան, կանգնեն հրապարակում, ու բոլորս ամաչենք. ԱշոտյանԼրագրողի այն հարցին, թե իշխանություններն ասում են, որ հարցի առնչությամբ ամեն ինչ անում են, իսկապես ելք չկա՞, Աշոտյանը պատասխանեց. «Ելքն այս իշխանություններին փոխելն է»:
11:51 • 04.03.25ՄԻՊ-ը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։
11:32 • 04.03.25Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա. Ալեն Սիմոնյան«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն»,- նշել է Սիմոնյանը:
11:30 • 04.03.25Ավստրալիայում կյանքից հեռացել է պլազմայի ռեկորդակիր դոնորը, որը փրկել է 2,4 միլիոն երեխայի կյանք (լուսանկարներ)Հակառեզուսի իմունոգոլոբուլինի շիճուկի ներարկումները (հայտնի է նաև որպես anti-D) կանխում են պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդության զարգացումը: Այն առաջանում է մոր և չծնված երեխայի արյան միջև անհամատեղելիության պատճառով, երբ մայրն ունի բացասական Rh գործոն, իսկ երեխան՝ դրական Rh գործոն: Հղի կնոջ իմունային համակարգը սաղմի արյան բաղադրիչներն ընկալում է որպես օտար մարմին և արտադրում է հակամարմիններ, որոնք հարձակվում են սաղմի վրա: Սա կարող է լրջորեն վնասել երեխայի առողջությանը՝ առաջացնելով ծանր անեմիա, սրտի անբավարարություն և նույնիսկ մահ։
