Իրադարձային
-ից
-ը
11:27 • 04.03.25Ucom-ը գարնանային տոների կապակցությամբ հանդես է գալիս նոր գրավիչ առաջարկովՍմարթֆոնն ունի 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4500 մԱժ մարտկոց, 256ԳԲ հիշողություն, 6,7 դյույմ AMOLED էկրան և 5G ցանցին միանալու հնարավորություն, որը Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են վայելել մարզային 28 քաղաքներում։
11:01 • 04.03.25Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. աղբյուրԻրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։
10:48 • 04.03.25Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում (լուսանկարներ)Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու բացառիկ ակտիվություններին, այդ թվում՝ անձնական բույր ստեղծելու գոտի մեքենայի համար և Հաջողության անիվ խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:
09:46 • 04.03.25Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային Զելենսկու հետ «բախումից» հետո. Reuters«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ նպաստելու (ուկրաինական ճգնաժամի) կարգավորմանը», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
08:52 • 04.03.25Փաշինյանն այսօր էլ մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ)Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին տրանսպորտով էր երթևեկել։
08:21 • 04.03.25Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «DAF»-ը․ կա 4 զոհՓրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
08:15 • 04.03.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:10 • 04.03.25Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում կալանքի տակ է․ հայտնի է պատճառըԱվելի վաղ, ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն կուսակցության պնդմամբ՝ նա ձերբակալված չէ։
23:57 • 03.03.25Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար:
23:48 • 03.03.25Վանաձորում բախվել են «Toyota»-ն և «DAF» բեռնատարը. «Toyota»-ում հրդեհ է բռնկվելՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
23:36 • 03.03.25Ավտոկայանատեղի՝ կանաչ գոտու փոխարեն. ինչպես է մայթը դարձել «Ավանգարդ Մոթորսի» սեփականությունը․ hetq.am«Հետքն» ուսումնասիրել է շինհրապարակի տարածքի սեփականաշնորհման պատմությունը, քաղաքաշինական փաստաթղթերը և պարզել, որ հանգստի գոտի ստեղծելու նպատակով առանձնացված տարածքը տարիներ անց վերածվել է կայանատեղիի։
23:19 • 03.03.25Նոր մանրամասներ՝ ադրբեջանական դրոշով ավտոմեքենայի դեպքից․ այն ոչ թե ծածանել են, այլ՝ քարշ տվելՀամացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։
23:05 • 03.03.25Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին․ Անդրեասյանը՝ դպրոցներում դրամահավաքների մասինԲազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։
22:19 • 03.03.25Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
22:09 • 03.03.25Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողանԹուրքիան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ:
