Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

22:09 • 03.03.25

Թուրքիան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Միաժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, բացի այդ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է նա։