Իրադարձային
-ից
-ը
21:38 • 03.03.25Նիկոլի խարանը Գյումրու վրայից հանելը մի մարդու գործ չէ, հազար խելացի մարդ պետք է հավաքվի և փորձի այդ քարը փոսից հանել․ Ռուբեն ՄխիթարյանՀաղթանակ ասվածը միայն ընտրություններում առաջին տեղը գրավելը չէ, այստեղ բազմաթիվ հանգամանքեր կան, որ հավանականություն կա, որ իշխող ուժը չի կարողանալու Գյումրի քաղաքում ստանալ իշխանություն։
20:57 • 03.03.25Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատինԳ․ Շամշյանի տեղեկություններով «Lada Largus»-ը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
19:54 • 03.03.25Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք էՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
19:21 • 03.03.25Փաշինյանն ու ՄԱԿ-ի պաշտոնյան քննարկել են Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ընթացքն ու առաջիկա անելիքներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
18:38 • 03.03.25Հռոմի պապը հիվանդանոցից կոչ է արել աղոթել Ուկրաինայի համար«Այստեղից պատերազմն ավելի անհեթեթ է թվում»,- ասել է նա։
18:05 • 03.03.25Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
17:39 • 03.03.25Անորոշությունն ու փոփոխությունները երբեք հեշտ չեն լինում, բայց մենք միասին անցանք այս ճանապարհը՝ պահելով զարգացման տեմպերը, շարունակելով ընթացիկ ծրագրերը և բացելով նոր հնարավորություններ. Չկալովկայի ղեկավարՀամայնքների խոշորացումն առաջ բերեց բազմաթիվ հարցեր և մտահոգություններ։ Անորոշությունն ու փոփոխություններն երբեք հեշտ չեն լինում, բայց մենք միասին անցանք այս ճանապարհը՝ պահելով զարգացման տեմպերը, շարունակելով ընթացիկ ծրագրերը և բացելով նոր հնարավորություններ։
17:33 • 03.03.25Չhարվածե՛լ, չhայhոյե՛լ, չբղավե՛լ նրանց վրա. Լուկաշենկոն բացատրել է՝ ինչպես է պետք աշխատել կառավարության նոր կադրերի հետ (տեսանյութ)Շատ կցանկանայի, Նիկոլայ Գենադևիչ, որպեսզի Դուք զգույշ աշխատեիք, չմոռանայիք, որ նրանք (նոր կադրերը) նախագահի «երեխաներն» են՝ նրա կողմից նշանակված, այնպես որ չի կարելի նրանց գլխին հարվածել, նրանց հայհոյել և անգամ բղավել նրանց վրա», - ասել է Լուկաշենկոն՝ բացատրելով՝ ինչպես է պետք աշխատել կառավարության նոր կադրերի հետ:
16:51 • 03.03.25Գերմանիայում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջՈստիկանությունը շրջափակել է տարածքը և տեղի բնակիչներին կոչ է անում խուսափել քաղաքի կենտրոնից: Ըստ Bild-ի՝ մեքենայի վարորդն արդեն ձերբակալվել է, սակայն նրա քայլի շարժառիթները դեռ չեն բացահայտվում։ Քաղաքի ելքերի մոտ հերթապահում են զինված ոստիկաններ, իսկ Մանհայմի կենտրոնի վրայով պտտվում է ուղղաթիռ։
16:41 • 03.03.25Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. «Mazda 3»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը և ավտոմեքենան հայտնվել են ձորումԴեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
16:22 • 03.03.25Կոտայքում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan X-Trail»-ըՎթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
15:51 • 03.03.25Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու COP17 համաժողովը. Միրզոյանը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարինԱրարատ Միրզոյանը ներկայացրել է իրականացվող և ընթացիկ աշխատանքներն՝ ընդգծելով, որ դրանց համակարգումն իրականացվում է ՀՀ կառավարության մակարդակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր շրջանակներին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է համաժողովի արդյունավետ և ներառական կազմակերպումը և այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարևորությունը:
15:43 • 03.03.25Աջափնյակում չգործող կաթսայատանը հրդեհ է բռնկվելՓրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:
15:25 • 03.03.25Այլևս չգիտենք` ում դիմենք, որ այս հարցը լուծի. Մալաթիայում բազմաբնակարային մի քանի շենքերի, դպրոցի ու մանկապարտեզի բակերը ողողվել են կեղտաջրերովՄեր թաղապետը սիրում է նկարվելու համար քայլել շենքերի բակերով, հանդիպել բնակիչներին ու օդում խոստումներ տալ, այնինչ՝ իմանալով մեր բակի վիճակը, այստեղ չի գալիս, քանի որ գիտի, որ պետք է պատասխան տա այս վիճակի համար: Դե քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասեց, որ ասենք, կանի, բայց էլ ինչ անելու մասին է խոսքը, ընտրությունները անցան, խոստումները մնացին օդում: Ինչպես կարելի է մեկ շաբաթ ապրել այս գարշահոտ վիճակում:
15:18 • 03.03.25Ինչպես են վարվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. հայտնի են մանրամասներ. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմԻ նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։ Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։
