Իրադարձային
-ից
-ը
11:12 • 03.03.25ԱՄՆ-ում մոլեգնում են անտառային հրդեհներըՄիայն Հարավային Կարոլինայում գրանցվել է ավելի քան 175 հրդեհ, որի տարածմանը նպաստում են արտասովոր չոր պայմաններն ու ուժեղ քամիները: Նահանգապետ Հենրի Մաքմասթերն արտակարգ դրություն է հայտարարել:
10:41 • 03.03.25Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետԻնտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:
10:31 • 03.03.25«Չայնիի» ոլորաններում բախվել են «Kia»-ն ու «BMW»-նԸստ նախնական տեղեկությունների՝ նախ «Kia»-ն է վթարի ենթարկվել, որից հետո «BMW»-ն բախվել է «Kia»-ին:
10:29 • 03.03.25Փոքր փոշեկուլ մեքենաներն առանց ջրի օգտագործելը նպատակահարմար չէ, ավելի շատ փոշի են հանում, քան՝ կլանում. Տիգրան Ավինյան (տեսանյութ)«Համենայն դեպս, ինքս տեսել եմ, ու այդ փոքր ցերեկային փոշեկուլների աշխատանքի էֆեկտիվության վերաբերյալ մոտս հարցեր են առաջացել: Մանավանդ ակտիվ ժամերին, երբ մեքենաների մեծ հոսք կա, այդ փոքր փոշեկուլ մեքենաներն առանց ջրի օգտագործելն ուղղակի նպատակահարմար չէ»,- ասաց Ավինյանը:
10:28 • 03.03.25Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել. IRNAԻրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։
10:15 • 03.03.25Երևանում. բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրшվորներՆաիրի Զարյան փողոցում՝ թիվ 24 շենքի հարևանությամբ, բախվել են «BMW» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
10:09 • 03.03.25Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը. Վեհափառն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթովՄուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։
08:43 • 03.03.25Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի. Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել (տեսանյութ)«Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի»,-տեսանյութին կից գրել է նա։
08:12 • 03.03.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:54 • 02.03.25Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունիՀռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի, հայտնում է Vatican News-ը: Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա: Պոնտիֆիկոսը չի ջերմում: Այնուհանդերձ, հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը, բժիշկների կանխատեսումը «զգուշավոր» է մնում:
20:55 • 02.03.25Կարեն Շաբոյանն ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել«Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը», - ասվում է հայտարարության մեջ:
20:46 • 02.03.25Երևանում տղամարդը մետրոյում փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ. Shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, փոխհյուպատոսը նշել է, որ անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, որն այնուհետև վագոնում հետևել է իրենց։ Տղամարդը մոտեցել է որդուն, նստել նրա կողքին, որից հետո անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ փոխհյուպատոսն ու տղան հաջորդ կայարանում մետրոյից իջել են, նկատել են, որ տղամարդն այլևս տեսադաշտում չի երևում։
20:17 • 02.03.25Երևում է՝ ինչպես են 4-ով տղայիս վրա հարձակվnւմ և շպրտnւմ գետնին. Իզաբելլա Աբգարյանը ֆուտբոլասերների հետ կապված միջադեպի առնչությամբ դիմել է ՄԻՊ-ին«Սա մարտի 1-ին ֆուտբոլի երկրպագուների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են տղայիս վրա հարձակվում չորսով (ընդամենը մեկը` համազգեստով) և բարձրությունից շպրտում գետնին։ Տեսողության խնդիրներ ունեցող, ակնոց կրող 20-ամյա` իրենցից յուրաքանչյուրի կես քաշն ունեցող երիտասարդի հետ այնպես են վարվում, կարծես վտանգավոր հանցագործ վնասազերծեն։ Որդիս ընդամենը կանգնած է եղել դաշտում։ Ակնկալում եմ գնահատական ոստիկանական գործունեությանը։
19:23 • 02.03.25Մերձմոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը կրակ է բացել. կա 3 վիրավոր (տեսանյութ)«Ռուսաստանի ՆԳՆ Միտիշչինսկու մունիցիպալ հատվածում հաղորդագրություն է ստացվել, որ Շարապովսկի վրա գտնվող առևտրի կենտրոններից մեկում կրակոցների նման ձայներ են լսվել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Հանցագործը բերման է ենթարկվել. Միջադեպի հետևանքով տուժել է երեք քաղաքացի», - ասվում է հաղորդագրության մեջ:
16:50 • 02.03.25Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը, շփվել մի շարք երկրների ղեկավարների հետ (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանն այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր և ողջունել պաշտոնակցին, Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:
