Իրադարձային
-ից
-ը
19:36 • 01.03.25Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-նՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
19:22 • 01.03.25Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել էԱբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։
19:07 • 01.03.25Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համարՋերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
19:01 • 01.03.25Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն ԲարեկենդանըՄեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:
18:55 • 01.03.25Երևանում տնակ է այրվելՓայտե տնակը շահագործվում էր որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։
18:00 • 01.03.25ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի․ ՀՖՖՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
17:29 • 01.03.25Գազից թունավորման դեպք՝ Արագածոտնում․ ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոցՊարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:
17:03 • 01.03.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
16:49 • 01.03.25Դուք հատել եք բոլոր կարմիր գծերը, կա՛նգ առեք․ Անուշ Պողոսյանը՝ ԱՆ պաշտոնյաներինՀ ԱՆ մեր աղբյուրների , սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում 4 բաժանմունք միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը,մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և հոգեբուժական բաժանմունքը։ Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։
16:35 • 01.03.25Արճիս գյուղում տուն է այրվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկում:
16:30 • 01.03.25Դպրոցը կառուցվել է Կառավարության ջանքերով, բայց ՀՀ հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին․ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանըՎարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1,000 աշակերտ նախագծային հզորությամբ։
16:19 • 01.03.25Կոտայքում վերադարձնելու նպատակով մտերիմին հանձնված, մոտ 3 մլն դրամ արժողությամբ հիդրոմուրճը վերջինը վաճառել է այլ անձիՈստիկանության ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Շուբին Ս․-ն հայտնել է, որ 2024թ-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ իր մտերիմ, Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ջ․-ին տվել է իրեն պատկանող հիդրոմուրճը՝ հետագայում վերադարձնելու նպատակով, սակայն պարզել է, որ նա նշված հիդրոմուրճը նախնական տվյալներով վաճառել է մեկ այլ անձի՝ պատճառելով իրեն շուրջ 3 մլն դրամի նյութական վնաս:
15:56 • 01.03.25«Բարսելոնայի» նախագահը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետՀանդիպման ավարտին կողմերը հայտարարել են, որ փաստաթուղթ կստորագրվի Ադրբեջանում «Բարսելոնայի» ֆուտբոլի ակադեմիա ստեղծելու մասին։
15:33 • 01.03.25Ֆրանսիական Ռեյունիոն կղզում մոլեգնում է «Գարանս» ցիկլոնը953 մարդ պատսպարվել է կենտրոններում, 160 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի:
14:00 • 01.03.25Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
