Ֆրանսիական Ռեյունիոն կղզում մոլեգնում է «Գարանս» ցիկլոնը

15:33 • 01.03.25

«Գարանս» ցիկլոնի հետևանքով ֆրանսիական Ռեյունիոն կղզում առնվազն 4 մարդ է զոհվել: 

Այս մասին հայտնում է Reuters-ը: 

Քամու արագությունը հասել է մինչև 155 կմ/ժամի:  

Տեղի բնակչությանը հորդորել են զգույշ լինել և մնալ տանը։

953 մարդ պատսպարվել է կենտրոններում, առնվազն160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի: