Իրադարձային
-ից
-ը
16:39 • 02.03.25Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով, սակայն որոշ շրջաններում սպասվում է թույլ ձյունՀայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: «Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
16:30 • 02.03.25Էջմիածնի բնակիչը պնդում է՝ թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխարՄարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։
13:42 • 02.03.25Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգենտինայի հայկական վարժարաններ (տեսանյութ)Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և դասախոսներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը հայապահպանության, ազգային ինքնության և արժեքների պաշտպանության ու պահպանության գործում:
13:39 • 02.03.25ՀՀ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ԶՈւ ցամաքային զորքերի ռազմական ակադեմիաԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
12:57 • 02.03.25Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանըՊահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ Պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն Բարեկենդան: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, ինչը հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը պատկերված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքի պատմությամբ:
12:29 • 02.03.25«Արտաշատ» ԲԿ-ում կյանքից հեռացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհինԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանները և քննիչները, որոնք պարզել են, որ մահացածն Արտաշատ քաղաքի բնակիչ 105-ամյա Աշխեն Մ.-ն է։ Ըստ դատաբժշկի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:19 • 02.03.25Մանե Թանդիլյանի հացադուլին միացել է ևս 2 մարդ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը, հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հիշեցնելով, որ մարտի 1-ին Թանդիլյանը հացադուլ է սկսել՝ խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։
10:32 • 02.03.25Երևանում բախվել են Nissan Teana-ն և Opel Astra-ն, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ Nissan Teana․ կա վիրավnրՄարտի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմանում Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ Nissan Teana։
10:28 • 02.03.25ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ«Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:10 • 02.03.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՋերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
21:08 • 01.03.25Մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն․ ՍուրենյանՄարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
20:54 • 01.03.25Այգեվան գյուղում տուն է այրվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
20:36 • 01.03.25Երևանում «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելՎարորդը շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
20:21 • 01.03.25Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում «Ազատության» հրապարակումՍա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։
20:17 • 01.03.25Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում․ ավտոբուսի վարորդների զրույցից նոր ձայնագրություն է տարածվել«Եթե մի հոգի էլ անտարբեր անցնի, շատ խիստ է դրված էս հարցը, նրա հետ մի վայրկյան էլ չկա աշխատելու»,- ձայնագրության մեջ ասում է վարորդներից մեկը։
