Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում (լուսանկարներ)
«Սլավ Մոթորս» ընկերությունը հանդիսավորությամբ նշեց Audi-ի 20-ամյակը Հայաստանում՝ ընդգծելով տարիների նվաճումները, նորարարական զարգացումները և հավատարմությունը որակին ու առաջադիմությանը: Միջոցառումը տեղի ունեցավ առանձնահատուկ մթնոլորտում՝ համախմբելով բրենդի գործընկերներին, հավատարիմ հաճախորդներին և ավտոմոբիլային ոլորտի ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու բացառիկ ակտիվություններին, այդ թվում՝ անձնական բույր ստեղծելու գոտի մեքենայի համար և Հաջողության անիվ խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:
20 տարի՝ համատեղ ճանապարհում
«Սլավ Մոթորս»-ի պատմությունը սկսվեց 2004 թվականին, երբ ընկերությունը դարձավ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մասնագիտական թիմի նվիրվածության և որակյալ սպասարկման շնորհիվ՝ Audi-ն Հայաստանում կայուն զարգացում ապրեց, դառնալով ոչ միայն բարձրակարգ մեքենաների բրենդ, այլև ապրելակերպ՝ տեխնոլոգիական նորարարության և դիզայնի կատարելության խորհրդանիշ:
«Մեր նպատակն է եղել ոչ միայն ներկայացնել Audi-ն, այլև ստեղծել նոր չափանիշներ Հայաստանում՝ ավտոմոբիլային սպասարկման և հաճախորդների փորձառության ոլորտում», – ասաց Արտեմ Սիմոնյանը, «Սլավ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրենը:

Ապագային նայելով վստահությամբ
20-ամյակի միջոցառումը վերածվեց իրական տոնի, երբ դրա ընթացքում մի յուրահատուկ պահ նշանավորեց Audi Q8 մոդելի վաճառքը։ Հաճախորդը, ով երկար ժամանակ հետևել էր այս բացառիկ սպորտային մոդելին, հենց այդ երեկո որոշեց իրականացնել իր երազանքը՝ ձեռք բերելով Audi Q8: Այս կարևոր իրադարձությունը դարձավ ամբողջ երեկոյի հատուկ պահը, որը նշվեց մեծ խանդավառությամբ և ծափողջույններով:

Միջոցառմանը ներկայացվեցին նաև Audi-ի նոր մոդելները, ներառյալ Audi Q8, Audi Q7 և հայտնի Q5 մեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և ինժեներական կատարելությամբ:
Audi-ն Հայաստանում շարունակելու է ներդրումներ կատարել սպասարկման որակի բարելավման, նորարարական տեխնոլոգիաների ներմուծման և էլեկտրամոբիլային ոլորտի զարգացման ուղղությամբ: «Մենք նայում ենք ապագային վստահությամբ՝ հավատարիմ մնալով Audi-ի «Vorsprung durch Technik»՝ «Առաջընթաց տեխնոլոգիաների միջոցով» կարգախոսին», – ընդգծեց պարոն Սիմոնյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հիշարժան տեսանյութ, որը ներկայացրեց Audi-ի և «Սլավ Մոթորս»-ի անցած ուղին Հայաստանում՝ ընդգծելով նորարարության և կատարելության նշանակությունը բրենդի հաջողության մեջ:













