Իրադարձային
-ից
-ը
14:25 • 14.02.2588-ամյա Հռոմի պապը հոսպիտալացվել էԱյս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը: «Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանամ», - ասել էր նա։
14:18 • 14.02.25Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի ենՃանապարհային դեպարտամենից հայտնում են, որ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են։
13:59 • 14.02.25Թույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱյս թանկացումը ապօրինի է, հաշվարկները՝ կեղծ: Իրացրեք ձեր սահմանադրական իրավունքը և մի ամաչեք, բոյկոտեք
12:58 • 14.02.25Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՓետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
12:29 • 14.02.25Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասինՌուսական հարվածային անօդաչու թռչող սարքը՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, այս գիշեր հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ոչնչացված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից աշխարհը պաշտպանող պատին։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
11:34 • 14.02.25ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը կես ճանապարհին ստիպված է եղել շրջվել ու վերադառնալ ԱՄՆBoeing 757 ինքնաթիռում մեխանիկական խնդիրը կապված է եղել օդաչուների խցիկի դիմապակու ճեղքի հետ, ասել է ամերիկացի պաշտոնյան: Դրա պատճառով ինքնաթիռը թռիչքից մոտ 90 րոպե անց ստիպված է եղել շրջվել ու վերադառնալ: Ռուբիոյի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էնդրյուսի բազայում երեկոյան ժամը 22:00-ի սահմանում: Այն օդ էր բարձրացել երեկոյան ժամը 19:00-ին:
11:32 • 14.02.25Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով Գյումրիի մի շարք փողոցներում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումըԳազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 15։00։
11:15 • 14.02.25Ռոբերտ Քենեդի կրտսերը նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարարՆրա թեկնածությունը հաստատվել է 52կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ: 71-ամյա Քենեդի կրտսերի թեկնածությունը բավականին վիճահարույց էր, քանի որ նա նախկինում հանդես է եկել ընդդեմ պատվաստանյութերի, դրանք կապել աուտիզմի տարածման հետ: Նա դատի էր տվել ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ վիճարկելով երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման թույլտվությունը:
11:07 • 14.02.25Այսօր ուղևորների կողմից ավտոբուսի վարորդ է բռնnւթյшն ենթարկվել, մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ. Հայկ ԿոստանյանՀասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
10:45 • 14.02.25Լիբանանն արգելել է իրանական ինքնաթիռի վայրէջքը երկրում. Բեյրութում խոշոր բողոքի ակցիաներ են սկսվելՇիական «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական խմբակցության պատգամավոր Իբրահիմ Մուսավին հայտարարել է, որ իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքից հրաժարվելու Լիբանանի իշխանությունների որոշումը կայացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո։ Նա ելույթ է ունեցել օդանավակայանի շենքի մուտքի մոտ հավաքված ակտիվիստների առջև տեղի ունեցած հանրահավաքում։
10:38 • 14.02.25ԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետերՀանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
10:28 • 14.02.25Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
10:13 • 14.02.25«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը ստորագրել են համագործակցության հուշագիրՀուշագրի շրջանակներում կողմերը ստեղծում են հանքարդյունաբերության ոլորտում նորարարությունների ներկայացման և զարգացման պլատֆորմ, որը կոչվել է Mining Summit @Seaside:
09:35 • 14.02.25Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
09:04 • 14.02.25ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղումԴիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
