Իրադարձային
-ից
-ը
16:41 • 13.02.25Մյունխենում տուժածների թիվը հասել է 27-իԲավարիայի իշխանությունները շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով և կպատասխանեն լրագրողների հարցերին։ Ասուլիսին կմասնակցեն Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը և Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը։ Զյոդերը, իր հերթին, արդեն հայտարարել է, որ սա, հավանաբար, պլանավորված հարձակում է եղել:
16:36 • 13.02.25Արցախահայության մեջ պետք է անսասան մնա հետ վերադառնալու հույսն ու հավատը. Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ ԵրևանումԱրցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ողջունել է ներկաներին՝ ափսոսանք հայտնելով, որ այսպիսի պատմական օրը նրանք Արցախում չեն հանդիպում։ Նա շեշտել է, որ պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որպեսզի արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը։
15:48 • 13.02.25Փրկարարները մարել են Սարի Թաղի խորդանոցներից մեկում բռնկված հրդեհըՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում:
15:11 • 13.02.25Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգումՈրոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
15:03 • 13.02.25Մենք պատմական փաստերի փոփոխություն ընդհանրապես չենք իրականացնում. ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքերի մասինՀարցին՝ դա՞ է հաշվի առել, որ իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, նախարարն ասաց. «Ես կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»:
15:01 • 13.02.25Գրքի տոնին նվիրված մրցույթ՝ Հայէկոնոմբանկի կողմիցԵթե էջը փակ է, անհրաժեշտ է ուղարկել story screenshot-ը: Յուրաքանչյուր մասնակից կարող է գրել 1 անգամ:
14:54 • 13.02.25Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, տուժել է առնվազն 15 մարդBayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության կողմից կազմակերպված գործադուլի մասնակիցների մեջ։ Ականատեսներից մեկը պատմել է, որ մեքենան միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ։ Մյուս ականատեսները ասում են, որ ոստիկանները կրակել են վարորդի վրա: Իր հերթին ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը ողջ է և բերման է ենթարկվել։
14:28 • 13.02.2544-օրյայից չհnւղարկավnրված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորել ենք. Անահիտ ԱվանեսյանՓոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:
14:13 • 13.02.25Բաքուն Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը կկրճատի մինչև 1. աղբյուրՈրոշման նպատակն է արտերկրում ադրբեջանական պետական հրատարակությունների, իսկ Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների գործունեության պայմաններում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով։ Նույն հավասարազոր մոտեցումը կկիրառվի BBC Azərbaycanca-ի նկատմամբ, հավելել է աղբյուրը։
13:49 • 13.02.25ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա. Անդրեասյան«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասաց նախարարը։
12:51 • 13.02.25ԿԸՀ-ն պարզաբանել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների օրվան առնչվող հարցերըՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են:
12:46 • 13.02.25Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։
12:36 • 13.02.25Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը. ՔՊ պատգամավորԱյս գումարի հետվերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին, մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար
12:27 • 13.02.25Կոտայքում թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան. գողացել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքերԴեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:26 • 13.02.25Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ. Փաշինյան (տեսանյութ)Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել։
