Իրադարձային
-ից
-ը
12:11 • 13.02.25Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. տնտեսվարողները կառավարության մոտ ակցիա են իրականացնում«Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր, իրոք, սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում»,- նշեց տնտեսվարողներից մեկը։
11:57 • 13.02.252024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄԱրձանագրվել է՝ 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5խմ ապօրինի փայտանյութ:
11:36 • 13.02.25Սենատը հայամետ Թուլսի Գաբբարդին հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնումԱՄՆ Սենատը հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդի թեկնածությունը հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Նախկին դեմոկրատ կոնգրեսականի թեկնածությունը հաստատվել է 52 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ, հանրապետական Միթչ Մաքքոնելը միացել է դեմոկրատներին՝ դեմ քվեարկելով նրա հաստատմանը, գրում է bbc.com-ը:
11:34 • 13.02.25Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ. ՍուրենյանԳագիկ Սուրենյանը gրել է, որ փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ:
11:27 • 13.02.25Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականներըԵրկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։
11:21 • 13.02.25Գեղարքունիքում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներՎթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
11:07 • 13.02.25Բայրամովը մեկնել է ԳերմանիաԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցով մեկնել է Գերմանիա: Այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
10:52 • 13.02.25Արագածոտնում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
10:18 • 13.02.25Գազամատակարարման դադարեցում Վանաձորում՝ պայմանավորված նոր գազասպառման համակարգի միացմամբՓետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
09:56 • 13.02.25Գեղարքունիքի «Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռակшն բնnւյթի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբԴեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
09:27 • 13.02.25Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներՏեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»։
08:55 • 13.02.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՄասնավորապես՝ Ապարան, Աշտարակ, Մասիս, Սևան, Վանաձոր, Հրազդան, Գորիս քաղաքներում, Արագած և Հարժիս գյուղերում։
08:08 • 13.02.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:12 • 12.02.25Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտիԸստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
20:26 • 12.02.25Զինվшծ հшրձшկnւմ Երևանում․ հափշտակել են մոտ 50,000 դոլարՔրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։
