Իրադարձային
-ից
-ը
19:12 • 12.02.25Կոպիտ ռեպրեսիաների միջոցով ինչ-որ տնտեսության տեսակ, գործունեություն արգելել, դա մի քիչ մեր դարի բան չէ. պատգամավորը՝ շահումով խաղերի հարկերը բարձրացնելու մասինՈլորտի խնդիրների, ճիշտ վերահսկման մեխանիզմների, խաղամոլության դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ Tert.amը զրուցել է քննարկմանը մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ:
18:13 • 12.02.25Ուրուգվայը հնարավորինս կաջակցի խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին․ դեսպանը՝ ԽաչատուրյանինԴեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած հյուրընկալության և աջակցության համար:
17:02 • 12.02.25Արտաշատում 34-ամյա վարորդը «Opel»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը անչափահաս ենՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վիրավորներից 2-ը անչափահասներ են։
17:01 • 12.02.25Պուտինը կպարտվի, եթե հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, արձագանքն աղետալի կլինի. Ռյուտե«Այնպես որ, թող անգամ չփորձի: Եվ նա գիտի այդ մասին: ՆԱՏՕ-ի զսպողականությունն ու պաշտպանությունը շատ ուժեղ են», - ասել է Ռյուտեն:
15:43 • 12.02.25Ուկրաինայի պաշտպանության նախարարն առաջին հանդիպումն է ունեցել Պենտագոնի նոր ղեկավարի հետՈւկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն առաջին հանդիպումն է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին Ումերովը հայտնել է Facebook-ում՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։
14:55 • 12.02.25ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմը մասնակցել է Գերմանիայում անցկացված զորավարժությանըԲացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։
14:49 • 12.02.25Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 17 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվшծքներՆախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 2, այլ հանցագործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
14:43 • 12.02.25Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ դատախազներին ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները. Աննա ՎարդապետյանԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված վարույթներին:
14:32 • 12.02.25«Թիվ-թվաբանություն» փոդքասթի հերթական թողարկմանն արհեստական բանականությունը ստուգել է բլոգեր Գուրգեն Ասատրյանի ինտուիցիան (տեսանյութ)Հաղորդման սկզբում հաղորդավարի հետ զանգահարել են նաև նրա ընկերներից Նիկ Եգիբյանին և «գաղտնազերծել» նրա մասին քիչ հայտնի տեղեկություն։
14:25 • 12.02.25Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադաՆրա տեղեկացմամբ՝ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը:
14:20 • 12.02.25Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ովՕդի ջերմաստիճանը բարձր էր հատկապես հունվարի երկրորդ տասնօրյակում, երբ առավելագույն ջերմաստիճանները Սյունիքի և Տավուշի հովիտներում հասան մինչև 15–16 °C։ Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ջերմաստիճանները բարձրացան միայն հունվարի վերջին՝ հասնելով 9–11 °C։
12:34 • 12.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
11:41 • 12.02.25Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆԵթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ։
09:58 • 12.02.25Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606,500 կՎտ*ժ էներգիա, 25,350,000 դրամի տարեկան խնայողություն․ գործարկվել է արևով սնուցվող ևս hիմնական 7 կայան (լուսանկարներ, տեսանյութ)Viva-ի արևային ֆոտովոլտային համակարգերի շահագործման արդյունքում կրճատվում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալը, նվազում է հատվող ծառերի քանակն ու դիզելային վառելիքի օգտագործումը: 2024 թվականին արձանագրված տվյալներով խնայվել է 44 2 44 լիտր դիզելային վառելիք, մթնոլորտ չի արտանետվել 538 տոննա ածխաթթու գազ (CO2):
09:44 • 12.02.25Սախալինում սառցակտորը, որի վրա եղել է շուրջ 300 ձկնորս, պոկվել է և հայտնվել բաց ծովումՌուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փրկարարները Սախալին կղզու հարավում պոկված սառցակտորից տարհանել են 109 ձկնորսի։ Սառցակտորը քշվել է Օխոտի ծով. դրա վրա ի սկզբանե եղել է շուրջ 300 մարդ, հայտնում է kommersant.ru-ն։
