Ուկրաինայի պաշտպանության նախարարն առաջին հանդիպումն է ունեցել Պենտագոնի նոր ղեկավարի հետ

15:43 • 12.02.25

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն առաջին հանդիպումն է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին Ումերովը հայտնել է Facebook-ում՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։

«Առաջին հանդիպումն ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթի հետ»,- գրել է Ումերովը՝ առանց մանրամասներ հայտնելու: