Ռոբերտ Քենեդի կրտսերը նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարար

11:15 • 14.02.25

ԱՄՆ Սենատը Ռոբերտ Քենեդի կրտսերին հաստատել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում, հայտնում է foxnews.com-ը:

Նրա թեկնածությունը հաստատվել է  52 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ: 71-ամյա Քենեդի կրտսերի թեկնածությունը բավականին վիճահարույց էր, քանի որ նա նախկինում հանդես է եկել ընդդեմ պատվաստանյութերի, դրանք կապել աուտիզմի տարածման հետ: Նա դատի էր տվել ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ վիճարկելով երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման թույլտվությունը: