Իրադարձային
-ից
-ը
13:51 • 27.12.24Առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում գտնվող «Audi»-ի վարորդը բախվել է լուսակրին, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
13:48 • 27.12.24Գառնի գյուղում տունն ամբողջությամբ այրվել էՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
13:44 • 27.12.24Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան«Այդ օրենսդրական փաթեթի մշակման քննարկումներին լրատվամիջոցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու: Այն միտված է շուկան կարգավորելուն և խնդիրները լուծելուն»,- ասաց նախարարը:
13:29 • 27.12.24Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկըՆշվում է, որ Բաքուն պահանջում է միջադեպի հետաքննություն անցկացնել միջազգային փորձագետների խմբի և Embraer-ի մասնագետների կողմից։
13:13 • 27.12.24Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄԱռգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
13:00 • 27.12.24Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորածՆրա տվյալներով ՝ հատուկ հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական գրանցամատյանի վարման սկզբից այնտեղ տեղեկություններ են մտցվել ավելի քան 70 հազար մարդու մասին, որոնք համարվում էին անհետ կորած:
12:51 • 27.12.24Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿՊԵԿ-ից Tert.am-ինհարցի առնչությամբ հայտնեցին. «Ինֆլյոենսեր-բլոգերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, վարչական վարույթ է հարուցվել, որը դեռևս ավարտված չէ և նշված թիվը վերջնական չէ, ենթակա է փոփոխման»:
12:49 • 27.12.24Անհայտ անձը վնասել է «Քամանչա» ռեստորանի ֆասադային տոնական դեկորացիան (տեսանյութ)Տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին, բայց շուտով կներեկայացնենք հաղորդում նաև ոստիկանությունում՝ անձի ինքնությունն և նպատակները պարզելու ու նմանատիպ վանդալիզմի դրսևորումները մեր քաղաքում բացառելու նպատակով:
12:39 • 27.12.24«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց երեխաները դիտեցին ներկայացումՀանդիսատեսի շարքերում եղել են նաև ազատազրկված անձանց հարազատներն ու երեխաները: Վերջիններս մեծ հետաքրքրությամբ դիտել են ներկայացումը և ընթացքում մանկական ոգևորվածությամբ պատասխանել դերասանի հարցերին:
12:34 • 27.12.24Դդմաշենում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պшյթել էԼիցքավորելիս «UAZ» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ մարմին:
11:57 • 27.12.24Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվեց«Վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
11:06 • 27.12.24Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է ՔովիդովՓաշինյանը տեղեկացրել էր, որ վարակված է Քովիդով, չէր մեկնել Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցելու։ Այսօր առավոտյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ դիմակ էր կրում և տեղեկացրել էր, որ գնում է աշխատանքի:
10:48 • 27.12.24Մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ Գագիկ ՍուրենյանԵրևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
10:27 • 27.12.24Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցԴեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:14 • 27.12.24Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները«Իմ պատասխանն է՝ ոչ: Գները սահմանվում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճույքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», - ասել է Մուլինոն:
