Իրադարձային
-ից
-ը
17:24 • 27.12.24ՆԳՆ ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին«Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Մինչ այդ, մասնավոր պահնորդական կազմակերպությունները հնարավորություն կունենան՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, որպեսզի բավարարեն շենքերի և շինությունների պահպանության աճող պահանջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:10 • 27.12.24Կոնվերս Բանկ. hամատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարԿոնվերս Բանկը գյուղի դպրոցին է նվիրել մարզական գույք, ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրություն ապահովելու համար:
17:05 • 27.12.24Վարդենյաց լեռնանցքում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:01 • 27.12.24Գալյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունըԱնդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:
16:37 • 27.12.24Հայաստանում առաջին անգամ իրականացվել է Smile նորագույն մեթոդով տեսողության լազերային շտկում՝ Teona ակնաբուժական կլինիկայում (տեսանյութ, լուսանկարներ)Այստեղ իրականացվում են PRK, FemtoLASIK, SMILE մեթոդներով վիրահատություններ, որոնց ընտրությունը կատարվում է պացիենտի անհատական առանձնահատկությունների հիման վրա՝ լավագույն արդյունքի ապահովման համար։
15:53 • 27.12.24Հասել ենք այստեղ, էթիկա ու տղամարդկություն ունեցի՛ր ու հանդիպի հետներս, չնայած՝ դուք թյnւրիմшցություն եք. անհետ կnրածի ծնողը՝ Անդրանիկ ՔոչարյանինՆա շեշտեց՝ քանի որ սա իրենց աշխատանքային վերջին օրն է, որոշել են տարին փակել այնպես, որ հասկանան՝ ինչ է կատարվել, բայց մարդը չի ուզում իջնի տեսնի, արհամարում է: «Այնպես կարհամարենք, որ սաղ կյանքդ իմանաս»,- եզրափակեց ծնողը:
15:45 • 27.12.24Նիդեռլանդներից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ. ՊԵԿ (տեսանյութ)ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է:
15:41 • 27.12.24«Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ԳրոզնիումԻնքնաթիռի կործանման վերաբերյալ Ռուսաստանն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին հետաքննության շուրջ համագործակցության իր լիակատար և համապարփակ պատրաստակամության մասին:
15:34 • 27.12.24Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԺամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
15:23 • 27.12.24Անհետ կnրшծ զինծառայnղների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ«Մենք էլ ասացինք, որ մենք 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինեն, ընդունեն: Եթե իր առանձնասենյակը փոքր է, ինքը կարող է իջնել»,-նշեց ծնողներից մեկը:
14:47 • 27.12.24Դատախազությունը 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա ՎարդապետյանԴատարանի վճռի հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
14:41 • 27.12.24Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալՀանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:
14:41 • 27.12.24Դդմաշենի գազալցակայանում պшյթшծ մեքենայի մեջ հարազատները թաքցրել էին ոտքը կոտրած կնոջՄեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։
14:22 • 27.12.24Ադրբեջանը ՀՀ-ին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ կյանքից հեռացած կնոջ մшրմինը վերցնելու համարՀիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։
14:17 • 27.12.24Համոզված եմ՝ օգնականս կապ չունի թմրանյութի հետ, կարծիքս հնարավոր է սխալական լինի. Արագածոտնի մարզպետՀարցին՝ խոսե՞լ է օգնականի հետ, քանի որ նա չի ընդունում մեղքը, ասում է՝ սարքել են գլխին, նա ինչ կարծիք ունի, մարզպետն ասաց. «Տեսե՛ք, քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին, բոլոր իմ գնահատականները կլինեն սուբյեկտիվ: Նա թեստ է հանձնել, բայց ինչքան գիտեմ, պատասխանը դեռ չի եկել:
