Իրադարձային
-ից
-ը
12:31 • 28.12.24Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետԱնհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
12:00 • 28.12.24Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճԱմանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
11:53 • 28.12.24Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել էՎթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
10:47 • 28.12.242025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան (տեսանյութ)Մինչև 2025 թվականի հունվարի 2-ը հայտարարում եմ Փարաքար խոշորացված համայնքի ժամանկավոր պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրում: Թեկնածուները պետք է լինեն ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ: Հունվարի 3-ին կքննարկենք թեկնածուներին և կգրանցեք:
10:32 • 28.12.24Կյանքից հեռացել է բրիտանացի դերասանուհին, ով «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում մարմնավորում էր Ջուլիետին«Օլիվիա Հասսին, որը հայտնի է դարձել 1968 թվականին [իտալացի ռեժիսոր] Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմում նկարահանվելու շնորհիվ, մահացել է դեկտեմբերի 27-ին», - հայտնել Է բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքի անդամներին:
10:10 • 28.12.24Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համարԹեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
09:51 • 28.12.24Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոցՀանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
09:38 • 28.12.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
21:28 • 27.12.24ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբԴեկտեմբերի սկզբին Բալթյան երկրներն ու Ուկրաինան պատժամիջոցներ սահմանեցին Իվանիշվիլիի դեմ։ Պատճառը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի ճնշումն էր, երբ հաղթող ճանաչվեց «Վրացական երազանքը»։
21:20 • 27.12.24Վանաձորում «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կյանքը փրկել չի հաջողվելԴեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
20:52 • 27.12.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԳեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի (բուք), Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
19:50 • 27.12.24Ազգային ժողովում տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի և անհետ կnրшծների հարազատների հանդիպումըԱնհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
18:41 • 27.12.24Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը. ԿԳՄՍՆՀարկ է նշել նաև, որ հրատապ կարիքներին արձագանք է տրվում նաև նախարարության արագ արձագանքման ֆոնդի շրջանակում՝ հիմնականում դպրոցների տանիքների, սանհանգույցների, ջեռուցման հարցերի կարգավորման համար։
18:24 • 27.12.2417 գլուխ խոշոր եղջերավոր անասունների գողության մասին հաղորդումը կեղծ էր, դրանք գտնվել ենՔրեական ոստիկանության Արագագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը, Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում` մնացած 10-ը:
18:03 • 27.12.24Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակումՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
