Իրադարձային

-ից
-ը
  • Հարավային Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 167-ի
    13:18 • 29.12.24
    Հարավային Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 167-ի
    Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։
  • Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի
    12:59 • 29.12.24
    Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի
    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Iveco մակնիշի ավտոբուսում առաջացած կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած Արագածի հրշեջ-փրկարարները, սակայն ավտոբուսը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
  • Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ
    12:14 • 29.12.24
    Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին:
  • Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում
    12:02 • 29.12.24
    Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում
    Բացի «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից, Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
  • Երևանում մեքենա է այրվել
    11:56 • 29.12.24
    Երևանում մեքենա է այրվել
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։