Երևանում մեքենա է այրվել

11:56 • 29.12.24

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։51-ին, մարվել՝ 05։10-ին։ Ավտոմեքենան այրվել է։