Իրադարձային
-ից
-ը
19:26 • 29.12.24Հայուհի Էլեանորա Էքսերջյանը, հնարավոր է, դառնա բրիտանական թագավորական ընտանիքի անդամԵղիսաբեթ II-ի եղբորորդին` Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։
19:14 • 29.12.24Հարավային Կորեայում գտել են երկրի պատմության խոշորագույն ավիավթարում զոհված 179 մարդկանց մարմիններըԻշխանությունները հաստատել են վթարի հետևանքով 179 մահվան դեպքի մասին և հայտնել, որ անձնակազմի երկու անդամները փրկվել են:
18:13 • 29.12.24Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցըՀանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
17:32 • 29.12.24Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։
17:10 • 29.12.24Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է․ ԱվինյանԲոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ՝ գրել է Տիգրան Ավինյանը։
16:38 • 29.12.24Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել էՈւղևոր Նիկի Վալենտինի խոսքով՝ վայրէջքի շասսի անիվներից մեկը չի աշխատել։
16:01 • 29.12.24Հրվ. Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգՀարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն, գրում է ՏԱՍՍ-ը։
15:47 • 29.12.24Ռուսական կողմը ցանկանում է կոծկել այս հարցը. Մոսկվան պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում տա. Ալիևը՝ AZAL-ի օդանավի կnրծանման մասին«Առաջին 3 օրը Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից: Մեզ զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, ինչը պատիվ չի բերում որևէ մեկին», - ասել է նա։
15:23 • 29.12.24Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի սև արկղերըԿորեայի Հանրապետության իշխանությունները Մուանի օդանավակայանում հայտնաբերել են Jeju Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղերը։ Այս մասին հայտնում է Yonhap News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պետական տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը։
15:18 • 29.12.24Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԿասպից ծովում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնից։ Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։
15:05 • 29.12.24Նեթանյահուն շագանակագեղձի հեռացման վիրահատության կենթարկվիԱնցյալ չորեքշաբթի Նեթանյահուն հետազոտվել է Երուսաղեմի Հադասսա հիվանդանոցում, որտեղ բժիշկները հայտնաբերել են միզուղիների վարակ՝ շագանակագեղձի բարորակ մեծացման հետևանքով:
14:46 • 29.12.24Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին. «Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:
14:04 • 29.12.24ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքըՀստակեցվում է, որ քննարկվել է ռուս քննիչների ու քրեագետների համակողմանի փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Ղազախստանի քննչական, օպերատիվ խմբերի գործընկերների հետ։
13:57 • 29.12.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
13:35 • 29.12.24ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՈԳՎ Արմավիրի բաժնում, որին մասնակցում էին Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը:
