Հարավային Կորեայում գտել են երկրի պատմության խոշորագույն ավիավթարում զոհված 179 մարդկանց մարմինները

19:14 • 29.12.24

Jeju Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանումը զոհերի թվով դարձել է Հարավային Կորեայում ավիավթարներից խոշորագույնը։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։

Դեկտեմբերի 29-ի ժամը 21:07-ի դրությամբ, Jeju Air 7C2216 չվերթի զոհերի թիվը կազմել է 179 մարդ։

Jeju Air 7C2216 չվերթի ինքնաթիռում եղել է 181 մարդ, այդ թվում՝ 175 ուղևոր, 4 բորտուղեկցորդուհի և 2 օդաչու։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում։ Ինքնաթիռը, շասսիի հետ խնդիրների պատճառով, սահել է թռիչքուղով, ապա բախվել բետոնե պատին, ապա պայթյունից բռնկվել է:

Երեկոյան ժամը 21:00-ից անմիջապես հետո իշխանությունները հաստատել են վթարի հետևանքով 179 մարդու զոհվելը և հայտնել, որ անձնակազմի երկու անդամները փրկվել են: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

«Ինքնաթիռի պատին բախվելուց հետո ուղևորները դուրս են շպրտվել օդանավից: Փրկվելու հավանականությունը չափազանց ցածր է: Ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, և դժվար է պարզել զոհերի ինքնությունը», - կիրակի ավելի վաղ ասել է հրշեջ գործակալության պաշտոնյան:

Սա Հարավային Կորեայում վրա երբևէ տեղի ունեցած ամենամահաբեր ավիացիոն վթարն է: