Հայուհի Էլեանորա Էքսերջյանը, հնարավոր է, դառնա բրիտանական թագավորական ընտանիքի անդամ

19:26 • 29.12.24

Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի թոռը` Սամուել Չատտոն, և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ավելին, հանուն նրա թագավոր Չառլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Սամուել Չատտոյին, սորրբծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում, որտեղ հավաքվելու է ամբողջ թագավորական ընտանիքը։

Նախկինում թագուհի Էլիզաբեթը նման քայլի էր դիմել 2017 թվականին, երբ Մեգան Մարքլին թույլ էր տրվել միանալ ընտանեկան ամանորյա տոնակատարություններին արքայազն Հարրիի հետ ամուսնանալուց հինգ ամիս առաջ: 

Մեգանն առաջին մարդն էր, որին թույլատրվել էր Սուրբ Ծնունդն անցկացնել Սանդրինգհեմում՝ նախքան թագավորական ընտանիքի անդամի հետ ամուսնանալը:

Քեյթ Միդլթոնը, օրինակ, պետք է սպասեր մինչև Քեմբրիջի դքսուհի դառնալը, իսկ Սոֆի Ռիս Ջոնսը՝ մինչև արքայազն Էդվարդի հետ ամուսնանալը և Ուեսեքսի կոմսուհի տիտղոսը ստանալը: