Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է․ Ավինյան

17:10 • 29.12.24

Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։ 
Սակայն առանց երևանցիների աջակցության միայն մեր ջանքերը բավարար չեն։

Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ»,-գրել է Տիգրան Ավինյանը։