Նեթանյահուն  շագանակագեղձի հեռացման վիրահատության կենթարկվի

15:05 • 29.12.24

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր  շագանակագեղձի հեռացման վիրահատության կենթարկվի, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի բարորակ մեծացում, հայտնում է timesofisrael.com-ը:

Անցյալ չորեքշաբթի Նեթանյահուն հետազոտվել է Երուսաղեմի Հադասսա հիվանդանոցում, որտեղ բժիշկները հայտնաբերել են միզուղիների վարակ՝ շագանակագեղձի բարորակ մեծացման հետևանքով:

Իսրայելի 75-ամյա վարչապետը մարտին ճողվածքի վիրահատություն էր տարել, իսկ անցյալ տարի վիրահատվել էր սրտի ռիթմավարի տեղադրման համար: Այս ամենն Իսրայելի վարչապետի առողջական վիճակի և հանրությունից թաքցված մանրամասների վերաբերյալ շահարկումների առիթ են տվել: