Կոնվերս Բանկ. hամատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

17:10 • 27.12.24

Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն:

«Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը ՀՀ բանկային համակարգում առաջին նման ծրագիրն է. յուրաքանչյուր տարի Բանկն ընտրում է հեռավոր, սահմանամերձ բնակավայր կամ համայնք, այցելում և հավաքում երեխաների ցանկությունները: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, Բանկն Ամանորի նվերներ է փոխանցում ոչ միայն երեխաներին, այլև տվյալ բնակավայրի կամ համայնքի մանկապարտեզներին կամ դպրոցներին:

Այս տարին ևս բացառություն չէր. Կոնվերս Բանկը գյուղի դպրոցին է նվիրել մարզական գույք, ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրություն ապահովելու համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում էՀՀ կենտրոնական բանկի կողմից: