Իրադարձային
-ից
-ը
16:06 • 22.12.24Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողություններըThe Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը բացակայել է աշխատանքից այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը. վերջին անգամ նա քվեարկել է հուլիսի 24-ին:
15:55 • 22.12.24Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունԵրևան քաղաքում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:54 • 22.12.24Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում (լուսանկարներ)Շուրջ 700 ցուցարարներ բղավել են՝ «Ով չի սիրում Գերմանիան, թող հեռանա Գերմանիայից», «Միգրացիան սպանում է», «Մենք պետք է հետ վերցնենք մեր քաղաքները, մեր գյուղերը և մեր հայրենիքը»։
13:25 • 22.12.24Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ ՇարաաՍիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով։
13:05 • 22.12.24Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցՍտացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
12:56 • 22.12.24Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդԻրանի իրավապահ մարմինները, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համաձայնեցմամբ, արդեն հետաքննություն են անցկացնում, պարզաբանել են դեսպանատնից։
12:46 • 22.12.24Թուրքիայում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին, կան զոհերԼրատվամիջոցները հրապարակում են Թուրքիայի առողջապահության նախարարությանը պատկանող ուղղաթիռի բեկորների լուսանկարները։ Ֆյուզելյաժը մեծ վնաս է կրել, տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
12:25 • 22.12.24ԱՄՆ-ն Եմենին հարվածելու ժամանակ սխալմամբ իր կործանիչն է խոցելԱմերիկյան F/A-18 կործանիչը, որում եղել է երկու օդաչու, «բարեկամական կրակից» խոցվել է Կարմիր ծովի օդային տարածքում, հայտնում է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը։ Գործակալությունը նշում է, որ սա ամենալուրջ միջադեպն է Եմենի հութի ապստամբների դեմ «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկից ի վեր, որը ԱՄՆ-ը սկսել էր մեկ տարի առաջ։
11:49 • 22.12.24Կամչատկայում կործանված Ան-2 ինքնաթիռի անձնակազմը ողջ է հայտնաբերվելՓրկվելու համար անձնակազմը փոս է փորել, որտեղ վառելանյութ է վառել և տաքացել մինչև փրկարարների ժամանելը։ Սննդի և վառելիքի պաշարները վերջանում էին, բայց նրանք կարողացել են փրկվել։
11:31 • 22.12.24Քասախի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։
11:02 • 22.12.24Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
17:29 • 21.12.24Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվելԱյս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Լորեստան նահանգի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենին:
16:50 • 21.12.24Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ. Շոլցն այցելել է Սուրբ Ծննդյան տոնավաճառՄագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։
16:28 • 21.12.24Արարատում անչափահասը դանակահարել է հասակակցին․ նախաձեռնվել է քրեական վարույթՈստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:
15:58 • 21.12.24Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժածՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
