Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

15:55 • 22.12.24

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։