Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ

12:56 • 22.12.24

Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել բեռնատարի ռուսաստանցի վարորդ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատնից։

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել Իրանին շտապ հետաքննություն անցկացնել և կարգուկանոն հաստատել սահմանային անցակետում։

Իրանի իրավապահ մարմինները, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ համաձայնեցմամբ, արդեն հետաքննություն են անցկացնում, պարզաբանել են դեսպանատնից։