Իրադարձային
-ից
-ը
19:41 • 10.12.24Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, Անիի տարածաշրջանում մառախուղ էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
18:29 • 10.12.24«Արմավիր» բժշկական կենտրոնում ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, նրանք երեխային անվանակոչել են Հովհաննես. պարզվել է, որ երեխան աղջիկ էՊարզվել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։
18:10 • 10.12.24Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվելՆշվում է, որ փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր՝ 50, լվիճների՝ 23 տեսակ:
17:49 • 10.12.24Անթnւյլատրելի վարքագիծ ցnւցաբերած ուսուցիչն ազատվել է աշխատանքիցՁեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ
17:37 • 10.12.24Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծըԱյս համատեքստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ուղղություններով ռազմավարությունների համադրումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկման արդյունքներով վերջնական տեսքի բերել ռազմավարության նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:
17:27 • 10.12.24«Արաբիկա» սուրճը շարունակում է թանկանալ՝ գնի նոր ռեկորդ սահմանելովՈլորտի փորձագետներն ակնկալում են Բրազիլիայից սուրճի մատակարարումների կրճատում այս տարվա սկզբին երկրին պատուհասած սաստիկ երաշտի պատճառով: Մտահոգություններ կան նաև Վիետնամում ավելի մատչելի «Ռոբուստա» տեսակի սուրճի բերքի առնչությամբ, որը նույնպես տուժել է եղանակային անբարենպաստ պայմաններից։
16:32 • 10.12.24Սիրիայի բանտերից մեկում, որտեղ տանջել են Ասադի ընդդիմախոսներին, հայտնաբերվել են տասնյակ նեխած դիեր. Daily Mail (լուսանկարներ)Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հաղթանակ տոնողների շարքում են նաև նրանք, որոնց ընտանիքիների ադամները, ընկերները, տևական ժամանակ եղել են անազատության մեջ՝ փակված լինելով բանտերում:
16:15 • 10.12.24ԿԸՀ-ն հաստատեց Եվրաքվեի հարցով 52,351 ստորագրության վավերականությունը«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
15:57 • 10.12.24Հովիկ Աղազարյանն էլ կարող է այստեղ լինել, այս միջոցառումը քաղաքական հետապնդnւմների ենթարկվածների մասին է. Ռուբեն ՄելիքյանԱնդրադառնալով կազմակերպված միջոցառմանը ՄԻՊ-ի ներկա գտնվելուն, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, ապա ես չգիտեմ, նրա իրավունքները խախտվո՞ւմ են այս պահին, թե չեն խախտվում, չեմ կարող ասել, նրան հարկադրաբա՞ր են տարել մարդու իրավունք պաշտպան նշանակել, իր կամքո՞վ է գնացել, բայց նրա այստեղ լինելն այլ պատճառով էր կարևոր:
15:54 • 10.12.24ԵՄ-ն 1,5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման և սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակովԲյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը:
15:42 • 10.12.24Արագած լեռան մերձակայքում ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում արշավախումբը փրկվել է (տեսանյութ)Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց:
14:31 • 10.12.24Բելառուսում միջուկային զենք կա. Լուկաշենկո«Ես այստեղ եմ բերել մեկ տասնյակից ավելի մարտագլխիկ: Շատերը գրում են՝ Սա կատակ է, ոչ ոք ոչինչ բերել: Բերել ենք: Պարզապես դա նրանց աչքից է վիրպել: Նրանք նույնիսկ չեն էլ նկատել՝ ինչպես ենք մենք դրանք այստեղ բերել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
14:22 • 10.12.24Վերջնականապես մեկ անգամ պիտի դուրս գանք և հարցը փակենք. Բագրատ արքեպիսկոպոսը՝ «Սրբազան պայքարի» մասինՍրբազան պայքարի էությունն ու բովանդակությունը չի փոխվել, ժամանակահատվածն էլ` կապված է միայն և միայն նրա հետ, որ մենք վերջնականապես մեկ անգամ դուրս պիտի գանք և հարցը փակենք:
14:16 • 10.12.24Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները (տեսանյութ)Քվեարկության միջանկյալ արդյունքներով առաջատար երեք ոլորտներն են երեխաների առողջությունը, կրթությունը, գիտությունը` քվեների, համապատասխանաբար, 54,4, 19,8 և 6,3 տոկոսներով:
13:27 • 10.12.24Բրազիլիայի նախագահը գանգուղեղային վիրահատություն է տարել«ՄՌՏ-ն ցույց է տվել ներգանգային արյունազեղում՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կենցաղային վնասվածքի հետևանքով... Վիրահատությունն անցել է առանց միջադեպերի»,- ասվում է բուժհաստատության հաղորդագրության մեջ:
