Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, Անիի տարածաշրջանում մառախուղ է

19:41 • 10.12.24

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: