Իրադարձային
-ից
-ը
16:37 • 11.12.24Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Աննա Մկրտչյանը հրաժարվել են մեկնել Հնդկաստան. ԱԺ նախագահի խոսնակՄասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման։
16:26 • 11.12.24Երևան քաղաքի հետ կապված ցանկացած խնդիր իմ ուշադրության կենտրոնում է, եղել է և կա. Աշոտ ՍարգսյանԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։
16:11 • 11.12.24Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան Բաքվում այցելել են Հեյդար Ալիևի գերեզմшնինՆրանք այցելել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզման, ծաղկեպսակ խոնարհել: Մարզիկներն այսօր կմասնակցեն Baku Crystal Hall համալիրում կայանալիք բարեգործական միջոցառմանը: Նշվում է, որ նրանք հանդիպել են երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել:
15:50 • 11.12.24Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով նախարար է զոհվել. լրատվամիջոցներԱֆղանստանի փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքքանին զոհվել է Քաբուլում ահաբեկչության հետևանքով, գրում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։ Հաքքանին Աֆղանստանում պատերազմի ժամանակ միջոցներ է հավաքել «Թալիբան»-ի համար արտասահմանում և ընդգրկվել է ամենափնտրվող ահաբեկիչների ամերիկյան ցուցակում:
15:32 • 11.12.24Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ըԳործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub-ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր:
15:26 • 11.12.24Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։
15:18 • 11.12.24Իրանի հետախուզությունը 3 ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել է սպառնալիքների մասին. Խամենեի«Մեր հետախուզությունը դրանից (նկատի ունի Ասադի տապալումը) մի քանի ամիս առաջ, մեր հետախուզությունն օգոստոսից նոյեմբեր ժամանակահատվածում անընդհատ նախազգուշական հաղորդագրություններ է փոխանցել Սիրիայի իշխանություններին, չգիտեմ՝ դրանք հասել են բարձրաստիճան պաշտոնյաներին, թե ոչ»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
14:46 • 11.12.24Ռումինիայում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու հավաքարարինՌումինիայի Պիտեշտ քաղաքում կենդանաբանական այգու հավաքարարինհոշոտել է վագրը, որը մի քանի անգամ կծել է նրա գլուխը։ Տղամարդը մահացել է մի քանի րոպեի ընթացքում։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Բուխարեստից մոտավորապես 97 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կենդանաբանական այգում: Դատախազությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել։
14:36 • 11.12.24Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել էԿամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:
14:34 • 11.12.24ՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության չեն ընդունի դպրոցԸնդունված օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կընդունվեն հիմնական հանրակրթական դպրոցներ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ, դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ:
13:50 • 11.12.24Կրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելՎերջինը, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
13:12 • 11.12.24Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԴեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
12:50 • 11.12.242024-ի նոյեմբերին Հայաստան է այցելել 152,976 զբոսաշրջիկ2023 թ․ նոյեմբերին կազմել է 149,919 մարդ, իսկ 2024 թ․ նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
12:16 • 11.12.24Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
12:12 • 11.12.24Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. կա տուժածԲախման հետևանքով «Opel»-ը բախվել է ծառին և կիսակողաշրջվել:
