Ռումինիայում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու հավաքարարին
Ռումինիայի Պիտեշտ քաղաքում կենդանաբանական այգու հավաքարարին հոշոտել է վագրը, որը մի քանի անգամ կծել է նրա գլուխը։ Տղամարդը մահացել է մի քանի րոպեի ընթացքում։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Բուխարեստից մոտավորապես 97 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կենդանաբանական այգում: Դատախազությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել, գրում է Bild-ը։
Հաղորդվել է, որ հավաքարարը խախտել է անվտանգության կանոնները: Նա վանդակ է մտել առանց վագրին ապահով սենյակ տանելու։
Պիտեշտի քաղաքապետարանի խոսնակը բացատրել է.«Տարածքը մաքրելու համար պատասխանատու տղամարդը մտել է վագրի վանդակ՝ չպահպանելով անվտանգության կանոնները: Կանոնների համաձայն՝ նախքան մաքրելը վագրին պետք էր պարսպապատ տարածքից դուրս բերել և վանդակը փակել՝ օգտագործելով անվտանգության դուռը։ Սակայն աշխատակիցը դա չի արել, նա մոռացել է փակել դուռը. վագրը վերադարձել է վանդակ և կծել նրա գլուխը»։










