Իրադարձային
-ից
-ը
16:06 • 08.12.24Իշխանության փոխանցումը Սիրիայում հարթ կընթանա․ արդարադատության նախարարՆրա կարծիքով՝ «երկրում քաղաքացիական պատերազմ չի լինի»։
15:57 • 08.12.24Վերին Լարսի անցակետում ավելի քան 1,300 հայկական բեռնատար է կուտակվել«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
14:42 • 08.12.24Սյունիքում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվելԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին Iveco մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։
14:07 • 08.12.24Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ֆոտոշարքովԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
11:26 • 08.12.24Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին«Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
11:01 • 08.12.24Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴեկտեմբերի 8-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Սրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:
10:47 • 08.12.24Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր)Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը:
10:40 • 08.12.24Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Փարիզ է մեկնել Սուրբ Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար, ֆեսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ:
20:45 • 07.12.24Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանըՎարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
20:19 • 07.12.24Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի զինանձնակազմին և զինտեխնիկային՝ 142 շրջաններում։
20:03 • 07.12.24Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատԱստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցեն մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
19:40 • 07.12.24ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՎթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
19:10 • 07.12.24Թբիլիսիում անցկացվող երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ակցիաների ժամանակ ձերբակալվածներինԵրթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։
19:01 • 07.12.24Սյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժածՎթարի հետևանքով «06»-ի վարորդ Արտաշես Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
17:47 • 07.12.24Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ)1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցելուց հետո Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել նաև Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը։
