Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ

20:03 • 07.12.24

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։

Աստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցեն մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։