Իրադարձային
-ից
-ը
21:06 • 08.12.24Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական առաքելությունների անվտանգությունըԸնդդիմության ղեկավարությունը երաշխավորել է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, ներկայումս դեսպանատները պահպանում են անձեռնմխելիության կարգավիճակը:
21:00 • 08.12.24Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատունԵթե վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ եք դարձել, ապա միջադեպի մասին հաղորդում ներկայացնելու կարգը կարող եք գտնել travel.state.gov կայքում։
20:57 • 08.12.24Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:54 • 08.12.24Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերըՄինչև այդ կայացած տոնական միջոցառման ընթացքում հանդես եկան Հայաստանում հայտնի երգիչ-երգչուհիները, մշակութային և պարային խմբեր։
20:21 • 08.12.24Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական կենտրոնին. ReutersԻսրայելը երեք ավիահարված է հասցրել Դամասկոսի Քֆար Սուսա թաղամասում գտնվող անվտանգության հիմնական համալիրին:
19:40 • 08.12.24Թբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտանՆրանց չի խանգարել անգամ այն, որ կիրակի կեսօրին Թբիլիսիի քաղաքապետարանը խորհրդարանի մոտ տոնածառ է տեղադրել, ընդ որում ոստիկանությունը ստիպված է եղել հսկել տեղադրման պրոցեսը։
19:30 • 08.12.24Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. ՆեթանյահուՆա հավելել է, որ պատրաստ է ձեռք մեկնել Սիրիայում գտնվող բոլոր հարևան-ընկերներին, ովքեր կցանկանան խաղաղ գոյակցություն ունենալ հրեական պետության հետ, բայց թույլ չի տա, որ թշնամական ուժերը ոտք դնեն պետական սահմանին։
18:37 • 08.12.24Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին«Կոալիցիան հաստատում է, որ աշխատում է անցումային կառավարության ձևավորման վրա՝ առանց բացառության բոլոր ազգային ուժերի մասնակցությամբ»,- ասվում է X-ում հրապարակած հայտարարության մեջ։
18:31 • 08.12.24Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչՆրա խոսքով՝ առայժմ Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա:
18:18 • 08.12.24Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։
18:10 • 08.12.24Դամասկոսում Ասադի պալատը թալանվել էԱկանատեսների խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև բուն պալատում, սակայն արագ մարվել է։
17:47 • 08.12.24Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմինԸստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։ Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։
16:38 • 08.12.24Հրդեհ՝ Արմավիրում. տանտիրուհու կյանքը չի հաջողվել փրկելՀրշեջ-փրկարարները 41-րդ բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49-ամյա Ֆրիդա Կ.-ին, ով տեղում օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է։
16:30 • 08.12.24Պենտագոնը մտավախություն ունի Սիրիայում «Իսլամական պետության» հնարավոր ակտիվացման առնչությամբՄենք գիտենք, որ Սիրիայում տիրող քաոսային և դինամիկ հանգամանքները կարող են հնարավորություն ընձեռել ԻՊ-ին ուժեղանալու, արտաքին գործողություններ պլանավորելու ուղի գտնելու։
16:24 • 08.12.24Իսրայելը ուժեր է տեղակայել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտումԻսրայելական բանակը զորքեր է տեղակայել բուֆերային գոտում և մի շարք տարածքներում, որոնք պետք է պաշտպանված լինեն՝ Գոլանի բարձունքների բնակավայրերի և Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար
